Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 Օրենքի ուժի մեջ մտնելը. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված հիմնադրամները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները (մինչև սահմանված կարգով համապատասխանեցումը) գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված սահմանափակումը. 4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց կազմակերպական-իրավական ձևը հիմնադրամ չէ, բայց իրենց անվանման մեջ պարունակում են «հիմնադրամ» բառը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը (ֆիրմային անվանումը)՝ դրանից հանելով «հիմնադրամ» բառը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով. 5. Սույն հոդվածի չորրորդ մասի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առևտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվան մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով. 6. Մինչև սույն օրենքով նախատեսված՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը հիմնադրամները հաշվետվությունները հրապարակում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/): 2003 թ. հունվարի 31ԵրևանՀՕ-516-Ն |