Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 56.1 Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը. 1. Ցանկացած սպառող, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք. 2. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք. 3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող սպառողի դիմումի հիման վրա ապահովել վերջինիս արտադրող տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով, իսկ երաշխավորված մատակարարը՝ կնքել փոխհոսքերի պայմանագիր՝ հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան. 4. Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում դրա մասնակիցները մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարում են հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման. 5. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը. 6. Ինքնավար էներգաարտադրողը կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սույն մասով նախատեսված դեպքում ինքնավար էներգաարտադրողն օրենքի ուժով ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ՝ առանց տվյալ էներգաարտադրության տեղակայանքի մասով ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը հետագայում վերականգնելու իրավունքի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 56.1 7. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով: |