Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 10 Բյուջետային վարկերը և փոխատվությունները. 1. Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են: Սույն օրենքի իմաստով բյուջետային վարկեր են համարվում նաև` բ) կառավարության կողմից հաստատված որևէ ծրագրի շրջանակներում մի քանի իրավաբանական անձանց փոխադարձ պարտավորությունների կարգավորման հետևանքով պետական բյուջեի նկատմամբ որևէ իրավաբանական անձի` հարկային չհանդիսացող պարտավորությունները այլ իրավաբանական անձի վրա վերաձևակերպման (պարտքի փոխանցման) գծով գործառնությունը. գ) բյուջետային երաշխիքի վճարմամբ ծագող հետադարձ պահանջները. դ) վարկառուի կողմից ըստ վարկային պայմանագրի դրամական տեսքով մարվող պետության կողմից ապրանքային տեսքով տրվող վարկերը (դրամական տեսքով մարվող գումարի չափով). 2. Բյուջետային փոխատվությունները վերադարձելիության, արժեքավորման և ժամկետայնության սկզբունքով առանց վճարովիության սկզբունքի պետական բյուջեից և համայնքների բյուջեներից համայնքներին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով դրամական տեսքով տրվող միջոցներն են: Համայնքներին բյուջետային փոխատվությունները տրվում են վեց ամսից ոչ ավելի տևողությամբ և նշված փոխառուների կողմից ենթակա են վերադարձման նույն բյուջետային տարում. 3. Բյուջետային վարկերի և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան: |