FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը.
1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.
2. Սույն հոդվածի իմաստով` պատիժ են համարվում քրեական օրենքով սահմանված պատժի տեսակները.
3. Սույն հոդվածի իմաստով` հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դեպքերում ազատությունից զրկումը.
4. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
    1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.
    2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, պրոբացիայի շահառուի անձնական գործին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

3) ստուգելու քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին, իսկ նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, կասեցնելով նշված ակտի գործողությունը, կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը վերջնականապես լուծում է հարցը.
    4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
    5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի պատժախցերում ապօրինի պահվող անձանց.
    6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի կամ պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման` օրենքով սահմանված կարգի ու պայմանների խախտման դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները դատախազն իրականացնում է նաև պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների (այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարման) կիրառման օրինականության նկատմամբ.
6. Դատախազն օրենքով սահմանված կարգով մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում: