Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ. 1. Լուծարումն Ընկերության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու. 2. Ընկերությունը կարող է լուծարվել` ա) ժողովի որոշմամբ, ներառյալ` այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով նա ստեղծվել էր, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել էր. բ) դատարանի կողմից Ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ. գ) օրենքով սահմանված այլ հիմքերով. 3. Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում կայացնում է ժողովը` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Ժողովը հաստատում է նաև ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում է որոշումներ` լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի բաշխման կարգի մասին: Լուծարման հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարման հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին: Լուծարման հանձնաժողովի անդամները կարող են վարձատրվել` ժողովի որոշմամբ սահմանված կարգով. 4. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա. 5. Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին: |