FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  69

3. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում, սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում՝ այդպիսի տրամադրման հաշվին: Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ որպես այդպիսի ապրանքների հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորը կամ մաքսային փոխադրողը, ապա սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում չվճարված մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես եկող անձն ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների կամ մաքսային փոխադրողների ռեեստրում.
4. Մաքսային մարմինների փոխգործակցությունը մաքսատուրքերը, հարկերը սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան բռնագանձելիս և մաքսատուրքերի, հարկերի բռնագանձված գումարներն այն անդամ պետությանը փոխանցելիս, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, իրականացվում է սույն Օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կարգով, իսկ նշված հավելվածով չկարգավորվող մասով՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  69

Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացնող մաքսային մարմինը.
1. Մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն մաքսային մարմնի կողմից, որն իրականացրել է ապրանքների բացթողումը կամ այլ մաքսային մարմնի կողմից, որը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, որտեղ կատարվել է ապրանքների բացթողումը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի: Միության մաքսային սահմանով անօրինականորեն տեղափոխված ապրանքների համար, բացառությամբ Միության մաքսային սահմանով ոչ հավաստի հայտարարագրմամբ անօրինականորեն տեղափոխված ապրանքների, մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում բացահայտվել է մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը: Սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում և 288-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում հայտնաբերվել են այդպիսի հանգամանքները.
2. Սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում և 3-րդ կետում նշված դեպքերում մաքսատուրքերը, հարկերը բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և 3-րդ կետին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, եթե սույն հոդվածի 3-րդ կետով այլ բան սահմանված չէ: