FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  166

Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունները.
1. Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման գործողությունները ներառում են՝
    1) ապրանքների վերամշակումը կամ մշակումը.
    2) ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, քանդումը և հարմարեցումը.
    3) ապրանքների վերանորոգումը՝ ներառյալ դրանց վերականգնումը, բաղադրատարրերի փոխարինումը, արդիականացումը.
    4) այնպիսի ապրանքների օգտագործումը, որոնք նպաստում են վերամշակման արդյունքների արտադրությանը կամ դյուրացնում են դրանց արտադրությունը, նույնիսկ եթե այդ ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ գործածվում են վերամշակման գործընթացում: Նշված գործողությունը պետք է կատարվի սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված գործողություններից որևէ մեկի հետ միաժամանակ.
2. Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների շարքին չեն դասվում՝
    1) ապրանքները վաճառքի և փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար նախապատրաստելու ժամանակ դրանց պահպանվածությունն ապահովող գործողությունները, այդ թվում՝ ապրանքների փաթեթավորումը, կշռածրարումը և տեսակավորումը, որոնց ժամանակ ապրանքները չեն կորցնում իրենց անհատական բնութագրերը.
    2) ծին ստանալը, կենդանիների, ներառյալ՝ թռչունների, ձկների բուծումը և բտումը, ինչպես նաև խեցգետնանմանների և կակղամորթների բուծումը.
    3) ծառերի և այլ բույսերի աճեցումը.
    4) տեղեկությունների, ձայնագրությունների և տեսագրությունների պատճենումը և բազմացումը ցանկացած տեսակի տեղեկակիրների վրա.
    5) տեխնոլոգիական գործընթացներում որպես օժանդակ միջոցներ օտարերկրյա ապրանքների օգտագործումը (սարքավորումներ, հաստոցներ, հարմարանքներ և այլն).
    6) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ գործողություններ.
3. Միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ կատարելիս թույլատրվում է Միության ապրանքների օգտագործումը՝ բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքերի դրույքաչափեր, և որոնք ընդգրկված են Հանձնաժողովի կողմից սահմանվող ցանկում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  166

Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն դեպքերը, երբ Միության այն ապրանքները, որոնց առնչությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքերի դրույքաչափեր, և որոնք ընդգրկված են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված ցանկում, կարող են օգտագործվել Միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ կատարելիս: