Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 261 Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստաթղթեր ներկայացնելը. 1. Ուղևորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր են համարվում՝ 1) անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահաս անձի. 2) ֆիզիկական անձի մոտ եղած՝ անձնական օգտագործման այն ապրանքների արժեքը հաստատող փաստաթղթերը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում. 3) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից պահպանման ենթակա արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է այդ փաստաթղթերը ներկայացնելով. 4) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը. 5) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող, այդ թվում՝ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող կամ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթղթերը. 6) ուղևորային մաքսային հայտարարագիրը, որը ձևակերպվել է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ և որով հաստատվում է Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար այդ տրանսպորտային միջոցի բացթողումը. 7) այնպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցը կամ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի այն մասերը, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետին համապատասխան. 8) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը. 9) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում. 10) սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ կետերում նշված փաստաթղթերը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 261 11) հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող անձի լիազորությունները հաստատող լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ՝ սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում. 2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը չեն պարունակում ուղևորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող տեղեկություններ, այդ տեղեկությունները կարող են հաստատվել այլ փաստաթղթերով. 3. Այն փաստաթղթերի ցանկը, որոնցով մաքսային մարմիններն անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելիս չեն պահանջում տեղեկությունների՝ օտար լեզվից թարգմանությունը, սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 4. Ֆիզիկական անձի կողմից ուղեկցվող ուղեբեռում և չուղեկցվող ուղեբեռում կամ միայն չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքով տեղափոխելու դեպքում Միության մաքսային տարածք չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում է սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան տրված ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը: Նշված ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին չներկայացնելու դեպքում Միության մաքսային տարածք չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները դիտարկվում են որպես այն արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի գերազանցմամբ Միության մաքսային տարածք ներմուծված, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծվում են Միության մաքսային տարածք, եթե ֆիզիկական անձը չապացուցի հակառակը: |