Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 31 Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը. 1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը. 2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը. 3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը. 4. Փրկարար ծառայության ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը. 4.1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության ավագ և միջին խմբի պաշտոններում պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից (ծառայությունից) ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը. 5. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: |