FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  219

Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը.
1. Անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը.
2. Կենսապաշարների օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծավալները և Օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը.
3. Բնօգտագործման վճար վճարող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև օրենքով սահմանված կենսապաշարների օգտագործումը հայտ են ներկայացնում համապատասխան շրջակա միջավայրի մարմին և վերջինիս կողմից այն բավարարվելու դեպքում իրականացնում են համապատասխան գործառույթ: Շրջակա միջավայրի մարմինը պատասխանատու է հետագայում հայտում նշված պայմանների և վճարման փաստը հաստատող անդորրագրի իսկության համար: Բնական պաշարների օտարման ու սպառման վայրում վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն ընտրանքային կարգով իրականացնում է հարկային մարմինը.
4. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով ստուգում է կենսապաշարների օգտագործման համար վճարի` սույն բաժնին համապատասխան հաշվարկված լինելը: