Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 366 Համադրելիության ճշգրտումներ. 1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները. 1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում. 2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում. 3) համադրելիության ճշգրտման նպատակը. 4) համադրելիության ճշգրտում իրականացնելու մոտեցման հուսալիությունը. 2. Համադրելիության ճշգրտումը մասնավորապես կարող է ներառել հետևյալը. 1) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների միջև տարբերությունները, որոնք առաջացել են հաշվապահական տարբեր քաղաքականությունների կիրառության հետևանքով. 2) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբերությունները՝ պայմանավորված շրջանառու կապիտալով, իրականացված գործառույթներով, օգտագործված ակտիվներով և կրած ռիսկերով. 3) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբեր աշխարհագրական շուկաներով պայմանավորված տարբերությունները: |