FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

article  36

Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը.
1. Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`
    1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.
    2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.
    3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում.
2. Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը.
3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը.
4. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում.
5. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է համապատասխան օրենքով.
6. Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված հավելվածի.
7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ նորմատիվ իրավական ակտով: