Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 110 ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ. 1. Եթե ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որն առ ոչինչ է կամ անվավեր է ճանաչվել, ապա վարչական մարմինը, շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, պարտավոր է նրան հատուցել այն գույքային վնասը, որն այդ անձը կրել է ոչ իրավաչափ վարչական ակտի գոյությանը վստահելու հետևանքով, բացառությամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Հատուցման չափը սահմանում է վարչական մարմինը: Վնասի հատուցման չափը պետք է համարժեք լինի այն օգուտի չափին, որը շահագրգիռ անձը կարող էր ստանալ վարչական ակտի կատարման դեպքում. 2. Հատուցման մասին պահանջը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում` վարչական մարմնի կողմից վարչական ակտն անվավեր ճանաչվելու կամ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատվելու մասին վարչական վարույթի մասնակիցներին սույն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվանից սկսած: |