Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Մեծությունների չափման միավորներին ներկայացվող պահանջները. 1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) ընդունած միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների չափման միավորները և չափումների սանդղակները, որոնց հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների չափման արտահամակարգային միավորները՝ հարաբերված միջազգային համակարգի միավորների հետ. 2. Արտահանվող արտադրանքի, այդ թվում՝ չափման միջոցի բնութագրերը և չափորոշիչները կարող են արտահայտվել պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված մեծությունների չափման միավորներով. 3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են՝ 1) միջազգային առևտրի համար. 2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար. 4. Առևտրում, գովազդում, հրապարակումներում, դասագրքերում արգելվում է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ սույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված մեծությունների չափման միավորներից տարբեր միավորներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) հրապարակումներում և ուսուցման ժամանակ հիշատակվում են պատմականորեն օրենքով չսահմանված միավորներ. 2) փաստաթղթերը կամ հրապարակումները նախատեսված են միավորների տարբեր համակարգեր ունեցող երկրների օգտագործողների համար. 3) երաշխավորված միավորներից տարբեր միավորների հետ համատեղ նշված են դրանց համարժեք երաշխավորված միավորների արժեքները: |