FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  36

Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը.
1. Հայցը կարող է ներկայացվել մի քանի հայցվորի (համահայցվորների) կողմից համատեղ, ինչպես նաև ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողների).
2. Համահայցվորներից և համապատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն.
3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը։ Համաձայնությունը ձևակերպվում է ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով.
4. Խմբային հայցերով համահայցվորների մասնակցության առանձնահատկությունները նախատեսված են սույն օրենսգրքի 26-րդ գլխով: