FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  275

Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կաշառք տալը.
1. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ այդ մրցման կամ մրցույթի արդյունքների վրա ազդելու նպատակով՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: