Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Հարկադիր կատարողի երդումը. 1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, համապատասխան նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները». 2. Հարկադիր կատարողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով. 3. Հարկադիր կատարողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում: |