Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25 Հանցանքը դիտավորությամբ կատարելը. 1. Հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք տվյալ հանցակազմի հատկանիշ են. 2. Դիտավորությունը լինում է ուղղակի կամ անուղղակի. 3. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը. 4. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, ու թեև այդ արարքը կատարելը և տվյալ հանցանքն իրականացնելը նրա նպատակը չէ, այնուամենայնիվ կատարում է դա. 5. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակն է եղել կամ նպատակին հասնելու միջոց, կամ նա նախատեսել է դրանց առաջացման անխուսափելիությունը. 6. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակը չի եղել, սակայն նա նախատեսել է դրանց առաջացման իրական հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել` դրանք կառաջանան, թե ոչ. 7. Եթե անձը նախատեսել է մեկից ավելի հանցավոր հետևանքներից որևէ մեկի առաջացման հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել, թե որ հետևանքը կառաջանա, ապա արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի: Եթե որևէ հետևանք չի առաջանում, ապա արարքը որակվում է որպես դիտավորության մեջ ընդգրկված, տվյալ իրադրությունում հնարավոր ամենաթեթև հանցագործության փորձ. 8. Դիտավորյալ հանցագործության` սույն օրենսգրքով նախատեսված ծանրացնող հանգամանքները մեղսագրվում են անձին միայն այն դեպքում, երբ նա գիտակցել է այդ հանգամանքները: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25 9. Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է նախատեսված անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա դա անձին մեղսագրվում է այն դեպքում, երբ դրանց նկատմամբ առկա է անզգուշությունը: Այդ դեպքում հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված: |