FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ.
1. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը սահմանվում է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով` մինչև մեկ տարի ժամկետով: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքով Կենտրոնական բանկի կողմից բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելիս, բանկի ադմինիստրացիայի գործունեությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից լուծարային կառավարիչ նշանակելը.
2. Ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կենտրոնական բանկը կարող է այն երկարաձգել ևս մեկ տարով: Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը երկարաձգելիս Կենտրոնական բանկը համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ֆինանսական առողջացման ծրագրում: