Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55.1 Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով. 1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն օրենսգրքով և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները. 2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնը այդ հանգամանքների և ընդերքօգտագործողի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների ծագման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին։ Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չէ. 4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝ 1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով նախագիծը. |
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55.1 2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող՝ փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված. 6. Դիմումը մուտքագրվելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում. 7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։ Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը. 8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում միաժամանակ փոփոխվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերով սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ժամկետով. 9. Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում։ |