FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  436

Շինությունների և փաստաթղթերի անձեռնմխելիությունը.
1. Դիվանագիտական ներկայացուցչության զբաղեցրած շենքը, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նստավայրը, դիվանագիտական անձնակազմի անդամների բնակելի շինությունները, նրանց գույքը և փոխադրամիջոցներն անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործել, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարել թույլատրվում է միայն դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ այդ պաշտոնն զբաղեցնող անձի համաձայնությամբ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները փոխադարձության սկզբունքի հիման վրա տարածվում են դիվանագիտական ներկայացուցչության վարչական-տեխնիկական անձնակազմի աշխատակիցների և նրանց ընտանիքների հետ համատեղ բնակվող անդամների զբաղեցրած բնակելի շինությունների վրա, եթե նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն և մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.
3. Հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած շենքը և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների նստավայրը փոխադարձության սկզբունքի հիման վրա անձեռնմխելի են: Այդ շինություններ մուտք գործելը, ինչպես նաև այնտեղ ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելը թույլատրվում են միայն դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների խնդրանքով կամ համաձայնությամբ.
4. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների արխիվը, փաստաթղթերը, պաշտոնական գրությունները անձեռնմխելի են: Դիվանագիտական փոստը չի կարող վերահսկվել կամ առգրավվել.
5. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների համաձայնությունը սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարույթն իրականացնող մարմիններն ստանում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով.
6. Սույն հոդվածով սահմանված շինություններում զննությունը, խուզարկությունը, առգրավումը, ձերբակալումը և կալանավորումը կատարվում են հսկող դատախազի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ: