Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 109 Ապահովագրական գաղտնիքի հրապարակման արգելումը. 1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ արգելվում է. 2. Սույն հոդվածը չի տարածվում Ընկերության հաճախորդի վրա՝ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով. 3. Որոշակի հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները՝ սույն օրենքի 117-րդ հոդվածին համապատասխան: |