FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  31

Հաշտարարության գործընթացի կազմակերպումը.
1. Դատական ակտի կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի որոշման հիման վրա նշանակված հաշտարարության դեպքում իր իրավասությունների սահմաններում հաշտարարը՝
    1) ձեռնարկում է միջոցներ պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելու և նրանց միջև հաշտության վերաբերյալ գրավոր համաձայնություն կնքելու համար.
    2) հաշտության համաձայնագրի տեքստը նախապատրաստելիս աջակցում է կողմերին.
    3) հանդիպում է պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հետ.
    4) կազմակերպում է ընդհանուր հանդիպում.
2. Պրոբացիայի շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել պրոբացիայի ծառայության շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) փաստաբանը: