Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը նպատակաուղղված է՝ ա) բացահայտելու կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակը. բ) գնահատելու և կանխատեսելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների ընթացքը. գ) բացահայտելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բնական և մարդածին գործոնների ազդեցությունը. դ) մշակելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու մեղմացման (վերացման) միջոցները. ե) ուսումնասիրելու, գնահատելու և կանխատեսելու Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների վիճակը: |