Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 176 Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները. 1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ 1) որպես կենտրոնացված պահառու՝ ա. մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց, բ. ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները, գ. շնորհում է արժեթղթերի տարբերակիչ ծածկագրեր. 2) որպես կենտրոնացված ռեեստրավար իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), նրանց պատկանող (անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը՝ թողարկողի հետ կնքված պայմանագրի հիման վրա. 3) որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի (այսուհետ նաև` հաշվարկային համակարգ) օպերատոր՝ ա. որոշում և հաշվանցում է արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները (քլիրինգ), բ. արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը համապատասխան հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ, դ. անհրաժեշտ հարցումներ է կատարում արժեթղթերի և դրամական միջոցների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համար՝ օրենքով, այլ իրավական ակտերով, հաշվարկային համակարգի կանոններով և կնքված պայմանագրերով սահմանված կարգով, ե. հաշվարկային համակարգի անդամների փոխադարձ պարտավորությունների կատարումը երաշխավորելու և հաշվարկային համակարգի գործունեության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծում և կառավարում է երաշխիքային հիմնադրամներ, զ. արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները և պահանջները բավարարելիս հանդես է գալիս որպես բոլոր գործարքների կողմ (կողմերի կենտրոնական գործակալ)՝ հաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգով. 2. Կենտրոնական դեպոզիտարիան իր կանոններին համապատասխան իրավունք ունի իրականացնելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև դրանց առնչվող այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով: |