Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 23 Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը. 1. Մասնավորեցվող պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի կազմում ընդգրկված անավարտ շինարարության օբյեկտները, բացառությամբ անավարտ բնակելի շենքերի, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, մասնավորեցվում են այդ գույքի հետ, եթե նախապատրաստական աշխատանքներից հետո դրանք չեն առանձնացվել. 2. Անավարտ բնակելի շենքերը, որոնցում սահմանված կարգով կատարված է բնակարանների հատկացում, սեփականության իրավունքով հատկացվում են համապատասխան համայնքներին. 3. Մասնավորեցվող պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների կազմում չընդգրկված կամ այդ ընկերությունների կազմից նախապատրաստական աշխատանքներից հետո առանձնացված անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով սահմանված մասնավորեցման որևէ ձևով. 4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են պայմաններ նախատեսվել հաստատված նախագծով շինարարությունը որոշակի ժամկետում ավարտելու, նախագիծը փոփոխելու կամ նոր նախագծով շինարարություն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև այլ պայմաններ, այդ թվում` նաև կառուցելու, շահագործելու և որոշակի ժամկետից հետո այդ օբյեկտը սեփականության իրավունքով պետությանը վերադարձնելու պայմանը: |