FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  5

ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ.
1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կառավարության սահմանած կարգով.
2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության սահմանած լիցենզավորման կարգով, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) հետ.
3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ.
4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաև հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը և պայմանները սահմանվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: