Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 95 Պարտապանի գույքը. 1. Ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը. 2. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի (բռնագանձման) ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ պարտապանի աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում. 3. Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գանձումն իրականացվում է հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգավորումները և սնանկության վարույթի առանձնահատկությունները: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա. 3.1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու կամ դադարեցվելու դեպքում սնանկության վարույթի ցանկացած փուլում դատարանը՝ կառավարչի դիմումի հիման վրա, առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման ենթակա մասից գանձումներ կատարելու վերաբերյալ: Դատարանը մերժում է կառավարչի դիմումը, եթե, հաշվի առնելով պարտատերերի պահանջների չափը, գտնում է, որ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների չափը այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ դրա վրա բռնագանձում տարածելը, ներառյալ, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 95 1) աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, կամ 2) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների բռնագանձմամբ պարտատերերի պահանջները չեն բավարարվելու մինչև 48 ամսվա ընթացքում. 3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դատարանի որոշումը կառավարիչն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է պարտապանի գործատուին: Դատարանի որոշումը հիմք է գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցման համար. 3.3. Դատարանի կողմից կառավարչի դիմումը մերժելը արգելք չէ կառավարչի կողմից կրկին դատարան դիմելու, եթե մինչև սնանկության գործի ավարտը կառավարչին հայտնի է դարձել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների անհրաժեշտ չափով աճի մասին: Սույն մասով նախատեսված կարգով կրկին դիմելու դեպքում դատարանը դիմումը քննում է սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով: |