Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 43 Հեղինակազորումը. 1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը Հեռարձակողի կարգավիճակ ստանալու համար կարգավորող պետական մարմին է ներկայացնում հեղինակազորման հայտ, որում նշվում են՝ 1) հայտատուի անվանումը. 2) իրավաբանական անձի գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի համար` հաշվառման համարը. 3) իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի համար՝ հաշվառման վայրը. 4) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն. 5) տեսալսողական ծրագրի անվանումը. 6) հայտը ներկայացնելու ժամանակաթիվը. 7) հայտատուի ստորագրությունը. 2. Հեղինակազորման հայտը բավարարվում է այն կարգավորող պետական մարմին ներկայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված որևէ պայմանի փոփոխության դեպքում Հեռարձակողը եռօրյա ժամկետում այն ներկայացնում է կարգավորող պետական մարմին. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անվանումը չի կարող համընկնել, նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել այն անձի ապրանքային նշանին կամ ֆիրմային անվանմանը, դրա գովազդներում օգտագործված կամ օգտագործվող գրաֆիկական կամ ձայնային նշաններին, որը վերջին 10 տարում զբաղվել է շահումով խաղի (այդ թվում` ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման գործունեությամբ. 5. Եթե հեղինակազորման հայտը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, ապա կարգավորող պետական մարմինը վերադարձնում է հայտը այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում` այն սույն հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու համար: Հեղինակազորման հայտը վերադարձվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանեցվելու և կրկին չներկայացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը մերժում է հայտը: |