FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  315

Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումը կատարելու կարգը. Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե նավավարը զրկված է բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից: Եթե նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված: Եթե վարելու իրավունքից զրկված նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից: Փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումներն ի կատար են ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման և զրկման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով: