Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը. 2. Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում Ընկերության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է Ընկերության լուծարման գործընթացի սկիզբ. 3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է Ընկերության գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին Ընկերության լուծարման մասին. 4. Լուծարման ընթացքում Ընկերությունն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ` միայն Ընկերության պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում: Լուծարվող Ընկերության գույքի օտարմանը կամ պարտքերի մարմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են իրականացվել միայն լուծարման հանձնաժողովի համաձայնությամբ. 5. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող Ընկերության գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին. 6. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է ժողովը. 7. Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջների բավարարման համար, ապա լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է իրավաբանական անձի գույքի վաճառքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 8. Լուծարման հանձնաժողովը լուծարվող Ընկերության պարտատերերին վճարումներ է կատարում Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման պահից: Դատարանի վճռի հիման վրա Ընկերությունից բռնագանձման ենթակա գումարները վճարվում են Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ. 9. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Ընկերությունը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, Ընկերության գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով. 10. Լուծարվող Ընկերության պարտավորությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում Ընկերության գույքը ենթակա չէ բաժանման բաժնետերերի միջև` մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը. 11. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ժողովը. 12. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին` Ընկերության լուծարման պետական գրանցում կատարելու համար. 13. Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից: |