Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները. 1. Անձի` բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչին` նրանց պահանջով: Բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններն առանց անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել այլ անձանց կամ մարմիններին՝ միայն օրենքով նախատեսված դեպքերում. 2. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով փոխանցվել միայն` 1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ անձանց կամ կազմակերպություններին (հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կյանքին սպառնացող վիճակի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ դրա կասկածի դեպքում, կամ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու և համաձայնություն տալու անձնական տվյալների փոխանցմանը և չունի օրինական ներկայացուցիչ) ախտորոշման կամ հետազոտման կամ բուժման նպատակով, եթե առկա է մասնագիտական անհրաժեշտություն, այն է` առանց այդ տեղեկությունների հնարավոր չէ իրականացնել անձի պատշաճ ախտորոշումը կամ հետազոտումը կամ բուժումը․ 2) լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս․ 3) հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին` իրենց վարույթային պարտականությունները կատարելիս․ 4) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին` օրենքով նախատեսված դեպքերում․ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 5) զինվորական կոմիսարիատների և այլ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում` ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով․ 6) առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հարցման դեպքում` առողջապահության, սանիտարահամաճարակային անվտանգության, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս․ 7) ոստիկանությանը՝ վարորդական իրավունք տրամադրելու (փոխանակելու), զենքի շրջանառությունը վերահսկելու, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակներով․ 8) օրենքով նախատեսված այլ դեպքերում. 3. Հոգեբուժական կազմակերպություններում բժշկական գաղտնիք համարվող տվյալները պահպանվում են Կառավարության՝ պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով առողջապահության ոլորտի փաստաթղթերի պահպանության համար սահմանված ժամկետներով. 4. Բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակողները պարտավոր են պահպանել իրենց աշխատանքային կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: |