FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  220

Բնօգտագործման վճարի գծով հարկային հաշվարկների ներկայացումը.
1. Բնօգտագործման վճար վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները.
2. Բնօգտագործման վճար վճարողները ներկայացված բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, Օրենսգրքի 52-54-րդ հոդվածներին համապատասխան, կարող են կազմել և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ճշտված միասնական հարկային հաշվարկները Կառավարության սահմանած կարգով ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին.
3. Սույն հոդվածին համապատասխան` հարկային հաշվարկներ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև մեկ տարի ժամկետով: