Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 367 Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները. 1. Չվերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները կարող են ներառել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության այլ աղբյուրները. 2. Եթե չվերահսկվող գործարքի մասին, որպես տեղեկատվության աղբյուր, հավասար արժանահավատությամբ կարող են օգտագործվել ներքին և արտաքին չվերահսկվող գործարքները, ապա, որպես տեղեկատվության աղբյուր, պետք է օգտագործել ներքին չվերահսկվող գործարքները. 3. Չվերահսկվող գործարքների մասին, որպես տեղեկատվության այլ աղբյուրներ, կարող են օգտագործվել, մասնավորապես` 1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունը. 2) տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ հարկային մարմնի սահմանած՝ միջազգային հեղինակավոր առևտրային տվյալների բազաներում առկա ֆինանսական և այլ տեղեկություններ. 3) արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված մաքսային վիճակագրությունը. 4) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական տեղեկատվության աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունը. 5) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին). 6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը. 7) օրենքով սահմանված կարգով որոշված՝ անշարժ գույքի արժեքը. 8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական և (կամ) տրանսֆերային գնագոյացման քաղաքականությունների վերաբերյալ հաշվետվությունները. 9) մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների հրապարակած տեղեկատվությունը: 5. Ռեզիդենտ հարկ վճարողների մասնակցությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումն ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ: |