Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները. 1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է` 1) Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները` Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ. 2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև հաշվապահական հաշվառում. 3) Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները. 4) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը. 5) ապահովել հարկման բազայի հաշվարկման և հարկային հաշվարկների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ստացվող եկամուտների կամ կատարվող ծախսերի, վճարվող (պահվող) հարկերի մեծությունը հիմնավորող փաստաթղթերի պահպանումը ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետում` սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին այդ փաստաթղթերը վերաբերում են. 6) հաշվարկային փաստաթղթերի` ռուսերեն և անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները՝ առանց նոտարական վավերացման. 7) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում՝ առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա), փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները). |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 8) աշխատանքային պայմաններ ապահովել հարկային հսկողության իրականացման համար, այդ թվում` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել հարկի կամ վճարի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները, դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են հարկային մարմնի միջոցների հաշվին) կամ կրկնօրինակները: Սույն կետով նախատեսված փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում չտրամադրելու դեպքում նշված փաստաթղթերը, տեղեկությունները և տվյալները, որպես բարենպաստ փաստական հանգամանքներ, չեն կարող ներկայացվել վարչական ակտի՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում, և հարկ վճարողը (հարկային գործակալը) կրում է դրանց բացակայությամբ գործի ելքը պայմանավորող բացասական հետևանքների ռիսկը, եթե չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից: Սույն կետով նախատեսված դեպքում, եթե հարկային հսկողության արդյունքներով առաջադրվել են հարկային պարտավորություններ, ապա նշված պարտավորությունների՝ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում հարկ վճարողի կողմից վարչական վարույթի ընթացքում իր համար բարենպաստ հետևանքներ առաջացնող փաստաթղթեր, տեղեկություններ և տվյալներ չտրամադրվելու հետևանքով առաջադրված պարտավորությունների ապացուցման պարտականությունը (բեռը) չի կարող դրվել հարկային մարմնի վրա. 9) Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով). 10) չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները. 11) իրենց բացակայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 33 12) հարկային հսկողության արդյունքում կազմվող ակտերի, արձանագրությունների և դրանց նախագծերի, տեղեկանքների և վարչական ակտերի փաստերի հետ չհամաձայնելու և դրանք չստորագրելու դեպքում այդ մասին համապատասխան նշում կատարել նշյալ փաստաթղթերում: 13) պետական գրանցում ստանալուց (հաշվառվելուց) հետո՝ մինչև առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով նախատեսված՝ հարկային հաշվարկները ներկայացնելու վերջին օրը ներառյալ, հարկային մարմին ներկայացնել, իսկ Օրենսգրքով նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսված լինելու և հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքված լինելու դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվելու են Օրենսգրքով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ծանուցումները. 2. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձն ունեն նաև Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ: |