FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  122

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, ապրանքների՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման և մաքսային ընթացակարգի ներքո օգտագործման պայմանները, մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների հաշվարկումը և վճարման ժամկետները.
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվություն և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան.
3. Միության մաքսային օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման դեպքում արտահանման մաքսատուրքի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չի տրամադրվում.
4. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: