FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության կանոնադրությունը, Ծառայության հաստիքացուցակը և Ծառայողների քանակը ենթակա են հաստատման մեկամսյա ժամկետում, իսկ Ծառայողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման երկամսյա ժամկետում.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայանտառ», ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», ««Արփի լիճ» ազգային պարկ», ««Դիլիջան» ազգային պարկ», ««Խոսրովի անտառ» պետական արգելոց», ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանությունն իրականացնող աշխատողները շարունակում են պաշտոնավարել որպես Ծառայության ժամանակավոր պաշտոնակատարներ.
4. Ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը.
5. Սույն օրենքով սահմանված այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-364-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: