FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետական պաշտպանության ներքո: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: