FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  111

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ.
1. Հանրային իրավահարաբերություններում առանց իրավական հիմքի վարչական մարմնի տիրապետման տակ անցած գույքը պետք է վերադարձվի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում սույն օրենքին.
3. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջի հետ միասին պահանջելու նաև անհիմն տիրապետման տակ գտնված գույքի օգտագործման ժամանակահատվածում ստացված ամբողջ եկամուտը (գումար), ինչպես նաև այդ եկամտի (գումար) 6 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար.
4. Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները լուծում է այն վարչական մարմինը, որի փաստացի տիրապետման տակ է գտնվում առանց իրավական հիմքի ձեռք բերված գույքը: Վարչական ակտով պետք է լուծվեն նաև գույքը վերադարձնելու եղանակի և հատուցելու չափի հետ կապված հարցերը: