Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք. 1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են հայցադիմում ներկայացնելու միջոցով գործի մեջ մտնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ սույն օրենսգրքի 40-42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտը հրապարակելը. 1.1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, հայցադիմումի ընդունումը մերժվում, կամ հայցադիմումը վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով. 1.2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցադիմումն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե՝ 1) պահանջը ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ. 2) հայցի և գործով քննվող պահանջների համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը. 2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները. 3. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայցով որպես պատասխանող կարող է հանդես գալ սկզբնական հայցով հայցվորը և (կամ) պատասխանողը: |