FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը.
1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով.
2. Մաքսային բոլոր ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ։ 3․ Մաքսային ծառայողների առաջխաղացման նպատակով մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև մաքսային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ մաքսային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար՝ սույն օրենքի 8.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար։ Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև մաքսային ծառայողին մաքսային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար.
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների.
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի.
6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը.
7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում՝ առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով։