FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում.
2. Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
    1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.
    2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).
    3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.
    4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
    5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.
    6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար, սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված.
3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում պետական գրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
    1) դիմում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը.
    3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
4. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝
    1) դիմում՝ տրված ընկերության կողմից.
    2) ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը.
    3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5. Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝
    1) դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից.
    2) գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից.
    3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
6. Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
    1) դիմում.
    2) ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ.
    3) ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ.
    4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: 8. Եթե բաժնեմասի փոխանցման արդյունքում ընկերության մասնակից է դառնում օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ապա, սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև վավերացված և հայերեն թարգմանված` ֆիզիկական անձի անձնագրի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ իրավաբանական անձի դեպքում.
9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի (մասնակիցների) տվյալների փոփոխության համար ներկայացվում են`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  40

1) դիմում մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող և նոր տվյալների մասին տեղեկություններ. ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն․ 2) փոփոխությունը հավաստող փաստաթուղթը,
    3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: