FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

ԿԱՌԱՎԱՐԻՉԸ. Կառավարիչը կազմակերպում և ղեկավարում է համատիրության գործունեությունը, համատիրության անունից համապատասխան կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր` աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու մասին: Համատիրության անդամ չհանդիսացող կառավարիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ընդհանուր ժողովի և վարչության նիստերին, առաջարկություններ ներկայացնում օրակարգի քննարկման հարցերի վերաբերյալ, տեղեկացնում համատիրության անդամներին համատիրության կանոնադրության և ընդհանուր գույքից օգտվելու ներքին կանոնակարգի պահանջներին և դրանց չկատարման հետևանքների մասին: Համապատասխան մարմիններ է ներկայացնում անհրաժեշտ տվյալներ: Կառավարիչը հաշվետու է ընդհանուր ժողովին, վարչությանը և համատիրության նախագահին: Կառավարիչը`
    ա) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է շենքի կառավարման մարմնի լիազորությունները.
    բ) կազմակերպում է համատիրության հաշվապահական հաշվառման աշխատանքները.
    գ) ներկայացնում է համատիրության շահերը պետական մարմիններում, դատարանում և այլ մարմիններում.
    դ) կնքում է պայմանագրեր, կատարում ֆինանսական գործարքներ և իրականացնում օրենքով ու համատիրության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: Կառավարիչը պատասխանատու է համատիրությանն իր գործունեությամբ պատճառած վնասի համար` օրենսդրությամբ սահմանված կարգով: Կառավարչին համատիրության կանոնադրությամբ կամ աշխատանքային պայմանագրով կարող են տրվել այլ լիազորություններ: