FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ.
1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գույքագրումն ու գնահատումը` Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գնահատման հատուկ կարգին համապատասխան: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գույքագրումը և գնահատումն իրականացնում է հիփոթեքային կառավարիչը.
2. Ադմինիստրացիայի ղեկավարն անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատման և սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ և այլ մասնագետներ.
3. Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է բանկի առանձին ոլորտների կառավարման լիազորությունները վերապահել ադմինիստրացիայի անդամներին.
4. Ադմինիստրացիայի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակվում է ադմինիստրացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ սահմանված ժամկետում (բայց ոչ ուշ, քան բանկն անվճարունակ ճանաչվելու պահից հաշված վեցամսյա ժամկետը) Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների և պարտավորությունների ամբողջական կամ մասնակի վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանկային և ֆինանսական համակարգերի վրա բանկի լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն.
6. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը, կցելով նաև`
    ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները.
    բ) համապատասխան հիմնավորումներ անձանց` որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.
    գ) ադմինիստրացիայի անդամների ցուցակը.
    դ) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված եզրակացությունը.
7. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիայի անդամներին և հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե`
    ա) ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացրած եզրակացությամբ և ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի ֆինանսական առողջացման հնարավորությունը,
    (կամ) բ) բանկի լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը չեն պահպանվի,
    (կամ) գ) ժամանակավոր ադմինիստրացիայի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի պարտապանների պահանջները և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, և (կամ)
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

դ) հնարավոր է սույն օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերվի համաձայնություն` ֆինանսական օգնության և (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին, որի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի հիման վրա հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը.
8. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար` օրենքով սահմանված կարգով.
9. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից` առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր: