FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային տնտեսության վարումը.
1. Մինչև մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտագործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփականատերը: Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձակալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը և կրել այն վարելու ծախսերը.
2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանակավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախատեսված են պայմանագրով.
3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վարձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանակավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցներով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ: Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել անտառային հողերի սեփականատիրոջը: