Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Թիկնապահի և պահնորդի իրավական կարգավիճակը. 1. Թիկնապահը և պահնորդն աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, և նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսդրության պահանջները. 2. Թիկնապահի և պահնորդի աշխատանքին հավակնող անձը աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ. 3. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի օգտագործմամբ և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում. 4. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթ իրականացնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր` 1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման են կանգնած բուժհիմնարկներում. 3) դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ. 4) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից: |