Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 6 Հանրային խորհրդի գործունեության կարգը. 1. Հանրային խորհրդի գործունեությունն իրականացվում է Հանրային խորհրդի, ինչպես նաև նրա մշտական հանձնաժողովների և Փաստահավաք հանձնաժողովի նիստերի միջոցով. 2. Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ Հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով Հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների (փորձագետների), կարող է ձևավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր. 3. Հանրային խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո. 4. Հանրային խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին. 5. Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Հանրային խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանրային խորհրդի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով: Հանրային խորհրդի արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի օրակարգով. 6. Հանրային խորհրդի նիստերին Հանրային խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն մեկ քառորդի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք. 7. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին Հանրային խորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ծանուցում է Հանրային խորհրդի անդամներին, նիստին մասնակցող այլ անձանց. 8. Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերը Հանրային խորհրդի անդամներին տրամադրվում են հարցի քննարկումից առնվազն երկու օր, իսկ հրատապ հարցերի քննարկման դեպքում` ոչ ուշ, քան նիստից առնվազն մեկ ժամ առաջ. 9. Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում. 10. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ: Հանրային խորհուրդն իր որոշումները կարող է տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում. 11. Հանրային խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 6 12. Հանրային խորհրդի նախագահն անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով իրավասու է հարցումներ ուղղելու պետական կառավարման համակարգի մարմիններին. 13. Հանրային խորհրդի գործունեության ընթացակարգային դրույթները, մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները, դրանց գործունեության, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի, աշխատանքային խմբերի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Հանրային խորհրդի կանոնադրությամբ. 14. Հանրային խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխություններն ընդունվում են Կառավարության որոշմամբ: Հանրային խորհուրդը կարող է առաջարկություններ ներկայացնել կանոնադրության, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ. 15. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են սույն օրենքի 5.1-ին գլխով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգավորումներին: |