Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 42 Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխումը. 1. Դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում: Մուտքագրված գործերը հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի դատավորների միջև՝ առանց հաշվի առնելու մուտքագրման հերթականությունը: Հավասարաչափ բաշխման չափանիշները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում. 2. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել. 2.1. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երկու տարի առաջ համապատասխան դատարանի նախագահի դիմումի հիման վրա կարող է որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և տվյալ դատավորին միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 42 2.2. Քաղաքացիական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, համապատասխան դատարանի նախագահի համաձայնությամբ կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և իրեն մինչև երկու տարի ժամկետով միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը. 3. Դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցանկից՝ 1) արձակուրդի դեպքում՝ արձակուրդի և դրան նախորդող տասնհինգօրյա ժամանակահատվածով. 2) այլ դատարան գործուղվելու դեպքում՝ գործուղման և դրան նախորդող տասնօրյա ժամանակահատվածով: Գործուղման վայրի դատարանի գործերի բաշխման ցանկից գործուղված դատավորի անունը հանվում է գործուղման ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս առաջ. 3) ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, օտարերկրյա գործուղման կամ լիազորությունները կասեցնելու դեպքում՝ համապատասխան ժամկետով. 4) պաշտոնավարման ժամկետն ավարտվելու դեպքում՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից երեք ամիս առաջ. 5) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքում. 4. Եթե առաջին ատյանի դատարանն ունի նստավայր, որում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա գործերի բաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ հիմք ընդունելով նստավայրի սպասարկման տարածքը. 5. Եթե առաջին ատյանի դատարանի նստավայրում առկա է համապատասխան մասնագիտացման միայն մեկ դատավոր, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին. 6. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 42 7. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը չեն կիրառվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարաններում գործերի բաշխման կարգի նկատմամբ. 8. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քրեական վարույթները բաշխելիս կարող է հաշվի առնվել դատարանի նստավայրի և վարույթի նյութերն ուղարկած դատախազության համապատասխան ստորաբաժանման միջև հեռավորությունը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները: |