Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 437 Վարույթի ընդհանուր պայմանները. 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են իրավաբանական անձին վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթով. 2. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները. 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցանքի կապակցությամբ ֆիզիկական անձի քրեական պատասխանատվությունը կամ նրա մեղավորությունն այլ կերպ հաստատելը չի բացառում իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Այս վարույթներն իրականացվում են առանձին և չեն փոխարինում մեկը մյուսին. 4. Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթի ընթացքում կազմվող բոլոր դատավարական ակտերի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջները՝ համապատասխանաբար ներառելով նաև իրավաբանական անձի վավերապայմանները, իրավաբանական անձի օրինական ներկայացուցչի և իրավաբանական անձի լիազոր ներկայացուցչի տվյալները: |