FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  110

Ապահովագրական գաղտնիքի պահպանումը.
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պետք է երաշխավորեն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը.
2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և Բյուրոյի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը.
3. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք և Բյուրոն պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար.
4. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն կարող են դատարանում հրապարակել ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի և տվյալ հաճախորդի միջև: Նման դեպքերում ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ: